ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Քեննեթ ՄքՔենզին հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային շրջաններում գտնվող 500 ամերիկացի զինծառայողները շուտով կվերսկսեն հակաահաբեկչական պայքարը «Իսլամական Պետության» դեմ:
Հիշեցնենք, որ չնայած «Իսլամական Պետություն» ահաբեկչական ցանցը Սիրիայում զրկվել էր իր վերահսկողության տակ գտնվող գրեթե բոլոր տարածքներից՝ կորցնելով նաև պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, այնուամենայնիվ, դեռևս վտանգ է ներկայացնում: