Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգնեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։
Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ձերբակալվել է Հայաստանի երեք քաղաքացի։ Ներկայումս ընթանում է նախաքննություն, և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։
Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին Վերին Լարսում տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով։