Հնդկաստանի Կալկաթա քաղաքում երեկ մեկնարկել է Tata Steel մրցաշարի առաջին խաղային օրը: Արագ շախմատի մրցաշարում երեք տուր է կայացել։
Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ, երկորդ տուրում ևս հայ շախմատիստը դաշինք է կնքել Անիշ Գիրիի հետ, իսկ երրորդ տուրում սպիտակներով պարտվել է Մագնուս Կառլսենին։
4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Վիշվանաթան Անանդն է։