2020-ին կնորոգվի սահմանամերձ Մովսես գյուղի հիմնական ճանապարհը: Նախագիծն արդեն պատրաստ է, կիրականացվի սուբվենցիոն ծրագրով, պետության ներդրումը կլինի ավելի քան 275 մլն դրամ: Մովսեսում զարգանում է արվեստի մի հետաքրքիր ճյուղ. համայնքի երեխաները զբաղվում են կվիլինգով: