Նոյեմբերի 22-ին՝ ժամը 21.25-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 3 անչափահաս։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
«Գավառ» բժշկական կենտրոնից էլ ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին՝ ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: