Այսօր Նոր Գվինեա կղզու ինդոնեզական հատվածում ավելի քան 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չկա: Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: