Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իտալիայի կառավարությունը կաջակցի Սուրբ Ղազար կղզում ջրհեղեղից կրած կորուստները վերականգնելու հարցում: Նա ընդգծել է, որ Իտալիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով աղետից տուժած մի շարք շինությունների վերականգնման համար ևս աջակցություն կտրամադրվի: