Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ լրատվամիջոցներում հրապարակված սիրիացու սպանության վերաբերյալ տեսանյութը կապ չունի ռուս զինվորականների հետ: Երեկ Новая газета-ն տեսանյութ էր հրապարակել, որում տպավորություն էր ստեղծվում, որ ռուսերեն խոսող և զինվորական հագուստով անձինք սպանում, ապա անդամահատում են արաբ տղամարդու:
«Ես համոզված եմ, որ դա ոչ մի կապ չունի Սիրիայում ռուսական ռազմական գործողության հետ»,- մեկնաբանել է Պեսկովը՝ հավելելով՝ որ տեղեկություն չունեն տարածաշրջանում ռուսական մասնավոր ռազմական կազմակերպությունների գործողությունների մասին: