Այսօր՝ ժամը 14:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խմբեր: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել են 207 աշակերտ և 35 ուսուցիչ: Այժմ աշխատանքներ են ընթանում: