Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախկին պաշտոնյաների հետախուզումը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է:
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզման և Ռուսաստանում գտնվելու վերաբերյալ դեսպանը նշել է, որ զերծ կմնա քաղաքական մեկնաբանությունից, քանի որ ծանոթ չէ գործի մանրամասներին: «Որքան գիտեմ, մեր երկրների իրավապահները համագործակցում են այս հարցում»,- ասել է Կոպիրկինը:
Բացի Միքայել Հարությունյանից, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված «Մարտի 1-ի» գործով, Ռուսաստանում է գտնվում նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել հատկապես խոշոր չափերի յուրացումների և պաշտոնեական չարաշահումների մեջ: