Վիլնյուսում (Լիտվա) կայացած ռոումինգի շահառուների հանդիպման շրջանակում համաձայնեցվել են Արևելյան հարևանության երկրների համար տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի հիմնական սկզբունքները:
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները բանակցություններ են վարել տարածաշրջանի երկրների համապատասխան նախարարությունների հետ և համաձայնեցրել են ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրների միջև ստորագրվելիք տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի հիմնական սկզբունքները:
Համաձայնագրի նպատակը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև ռոումինգի գների ներդաշնակեցումը և իջեցումն է: