Այս ու այն կողմ թափված հին մեքենաների թափքերը որոշ բնակավայրերում աղբավայր են հիշեցնում: Կոտայքի մարզ կատարած այցի ժամանակ խնդիրը չէր վրիպել վարչապետի ուշադրությունից: Դրանք արդեն հավաքվում են, սակայն խնդրի լիարժեք լուծումը, ըստ մետաղի ջարդոնով զբաղվողների, օրենսդրական կարգավորման կարիք ունի: