Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նոյեմբերի 22-26-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կմասնակցի արագ և կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz-ին, որը Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։
10 մասնակիցների թվում են՝ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, չինացի Դին Լիրենը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, հնդիկներ Պենտալա Հարիկրիշնան և Վիդիտ Գուջրատին:
Մինչև մեկնարկային տուրի պարտիաների սկսվելը մրցաշարի մասնակիցները մասնակցել են Tata Steel Chess India Rapid & Blitz-ի բացման արարողությանը:
Նոյեմբերի 22-ին Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի և նորվեգացի Մագնուս Կառլսենի, սևերով՝ հոլանդացի Անիշ Գիրիի հետ: