Washington Post թերթը, վկայակոչելով աղբյուրները, գրում է, որ հանրապետականները Սպիտակ տան ներկայացուցիչների հետ ցանկանում են երկու շաբաթով սառեցնել նախագահ Թրամփի իմփիչմենթի գործընթացը: Ի տարբերություն իր կուսակիցների, Թրամփը ողջունում է Սենատում իր պաշտոնազրկման քննարկումը և սպասում է Բայդենների ու պաշտոնազրկման հետաքննության պատճառ դարձած հեղինակի վկայություններին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը նրան կոչ է արել հետաքննություն սկսել Բայդենի և նրա որդու՝ Հանթերի նկատմամբ: Ճնշում գործադրելու նպատակով Թրամփը սառեցրել է Ուկրաինային նախատեսված ռազմական օգնությունը: