Հաջորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ աճուրդի է հանելու բնակարաններ: Վթարային շենքերից մարդկանց տեղափոխելու համար, Սիսակյան-3 շենքը շահագործման պատրաստելուն զուգահեռ վաճառում են կառուցապատողներից ժամանակին նվեր ստացած գույքը, որ այդ գումարն էլ տրամադրեն սոցիալական բնակարանաշինության ծրագրին: