Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցի տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, հայտնում են ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:21-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել էր 207 աշակերտ և 35 ուսուցիչ: