Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում 2019 թ. նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ճանապարհային ոստիկանությունից:
Փոփոխության արդյունքում Այվազովսկու փողոցի երթևեկելի առաջին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում միայն դեպի աջի փոխարեն: