Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած մի խումբ հայ գործարարների: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է Սփյուռքի դերակատարությունը Արցախի զարգացման և զորացման մեջ՝ նշելով, որ մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր: