Այս ձմեռ օշականցի փոքրիկները կհաճախեն տաք մանկապարտեզ: Սուբվենցիոն ծրագրով Օշական համայնքի «Գայանե» մանկապարտեզում ջեռուցման համակարգ է անցկացվում: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Մանկապարտեզն ամբողջությամբ ջեռուցելու համար հատկացվել է 6 մլն 433 հազար դրամ:
Ծրագիրն իրականացվում է Կառավարություն-համայնք 50/50% համաֆինանսավորման սկզբունքով:
Մանկապարտեզի տարածքը 1600 քմ է, նախատեսված է մինչև 180 երեխայի համար:
2019 թ. սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի 32 համայնքում իրականացվում է 57 ծրագիր: