«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխության աշխատանքային խումբն այսօր ներկայացրել է, թե ինչ սպասել նոր օրենքից: Ազգային ժողովի պատգամավորները վստահեցրել են, որ օրենքը հստակ տարանջատելու է բիզնեսն ու քաղաքականությունը: Նաև պետք է թափանցիկ լինեն կուսակցության ֆինանսական մուտքերը, որը կսահմանափակի կոռուպցիոն կապերը: