Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նաև պատասխանել ադրբեջանցի փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում բազմիցս նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր»,- ընդգծել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի փախստականների՝ հայ բնակչության հետ հնարավոր համագոյակցության մասին հարցին: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ձևաչափին, այդ հարցը որոշում են այն երկրները, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը: Ներկա պահին բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, և եթե որևէ այլ պայմանավորվածություն ձեռք բերվի երկու պետության միջև, մենք կաջակցենք դրան»,- եզրափակել է արտգործնախարարության ներկայացուցիչը: