2018-ի ապրիլի 23-ին հեղափոխության ճնշման տակ երկրի ղեկավարի պաշտոնը թողած Սերժ Սարգսյանը երեկ եվրոպական ամբիոնից խոսել է Հայաստանում ժողովրդավարության մասին: 10 տարի նախագահած, սահմանադրական փոփոխությունների հետևանքով, արդեն որպես վարչապետ, կրկին երկրի ղեկը ստանձնելու հավակնություն ունեցած Սերժ Սարգսյանը Եվրոպայի ժողովրդական կուսակցության համաժողովին մտահոգություն է հայտնել, թե այժմ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է: