Կարո՞ղ են, արդյոք, Ուկրաինան ու ԵՄ-ն կանխարգելել Ռուսաստանի կողմից գազի մատակարարման դադարեցման շանտաժը: Европейская правда-ի հավաստմամբ՝ այն, որ Մոսկվան հենց այդպիսի՛ սցենար է պատրաստում, որևէ մեկը չի կասկածում: Պարբերականը գրում է, որ Կրեմլը երկակի վարքագիծ է հանդես բերում. մի կողմից՝ «կառուցողական մոտեցման» ձևական ցուցադրություն Բրյուսելում, մյուս կողմից՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:
Չնայած՝ «Газпром»-ն ու Գերմանիայի կառավարությունը 2011 թվականին սկսել են «Հյուսիսային հոսք»-ի շահագործումը, Ուկրաինան առաջվա պես ռուսական գազի առաջին տարանցիկ ուղին է հանդիսանում:
Ուկրաինան, Ռուսաստանն ու Եվրահանձնաժողովը պարբերաբար եռակողմ խորհրդակցություններ են անցկացնում Բրյուսելում: Европейская правда-ն, սակայն, գրում է, որ հերթական հանդիպումից հետո կողմերը հայտնվել են փակուղում, և դրա «մեղավորը» ռուսական կողմն է: ՌԴ-ն ներկայացրել է անընդունելի պահանջներ, որոնցից մեկը, Ստոկհոլմյան արբիտրաժի որոշման համաձայն, շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող պարտքի ներումն է, որ ռուսական «Газпром»-ը պետք է վճարեր ուկրաինական «Нафтогаз»-ին:
Պարբերականը նշում է, որ գազի մատակարարկման դադարեցմանը պատրաստվելու վկայություն է այն հանգամանքը, որ «Газпром»-ը հրաժարվու՛մ է թույլատրել ուկրաինական ներկայացուցիչների մուտքը միջպետական սահմանին գտնվող գազի խոշոր կայան՝ ստուգելու տեխնիկական կարգավորումները:
Европейская правда-ի հավաստմամբ՝ Ուկրաինան չպետք է սպասի ռուսական դեմարշին և արդեն իսկ պետք է միջազգային մեխանիզմներ գործարկի: Դրանց թվում՝ այնպիսիք, ինչպիսիք սահմանված են ԵՄ համաձայնագրով: Դա հնարավորություն կտա կանխարգելել իրադարձությունների բացասական զարգացումները, կամ՝ նվազագույնի հասցնել նաև Ուկրաինայի հեղինակությանը հասցվող բացասական հետևանքները: