Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Սև ծովում առգրավված ուկրաինական ռազմանավերն առանց սպառազինության ու սարքավորումների, դրանց թվում՝ զուգարանակոնքերի, վերադարձնելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինական ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոն: Դրան ի պատասխան ռուսական կողմը հայտնել է, որ ռազմանավերը հետ են վերադարձվել նորմալ վիճակում:
Հիշեցնենք, որ վերադարձված ուկրաինական ռազմանավերն առգրավվել էին անցյալ նոյեմբերին: Ռազմանավերի 24 նավաստիները հայրենիք էին վերադարձել սեպտեմբերին: