2008 թվականից Մասիսի 1-ին մանկապարտեզի սաները զրկվել են լողավազանից ու խաղահրապարակից: Ավագանին աճուրդով օտարել է տարածքը: Այսօր էլ պնդում են, թե դա մանկապարտեզինը չէ: Մինչդեռ՝ մանկապարտեզի երկարամյա աշխատակիցները նշում են, որ վճարունակ անձինք երեխաներին զրկել են խաղահրապարակից: