Գործադիրը հավանություն տվեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծին:
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ոստիկանության ստորաբաժանումների՝ հարցաքննության և օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է:
Նախագծի ընդունումն, ըստ նրա, լրացուցիչ երաշխիք կդառնա խոշտանգումների, անմարդկային և այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար: