Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է կերի մասին անվտանգության օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ:
Նախկինում կերային հավելումներն, ըստ օրենքի, կարող էին ներառել նաև հակաբիոտիկներ: Նոր օրենքով դրանց մեջ հակաբիոտիկները բացակայելու են: Գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների անհարկի օգտագործումը սննդի շղթայի միջոցով բացասաբար է ազդում մարդու առողջության վրա:
Օրենքի փոփոխությունն, ըստ մասնագետների, հնարավորություն է տալու, որ գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկներն օգտագործվեն բացառապես կենդանիների բուժման նպատակով: Առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունները, նաև՝ սննդի տեսչական մարմինը, միջգերատեսչական աշխատաժողով են հրավիրել խնդրո առարկայի վերաբերյալ:
Փոփոխություններ են նախատեսվում նաև անասնաբուժության օրենքում: Դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսով, հատուկ դեղատներում: