ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց նոյեմբերի 28-ը նշել՝ որպես Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր: Մասնագիտական տոնի օրը պատահական չի ընտրվել, որովհետև ծառայությունը կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին։
Արդարադատության նախարարությունը կառավարությանը ներկայացրած որոշման նախագծում նշել է, որ Հայաստանում մի շարք իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են՝ որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Եվ ինչպես կառավարությունը սահմանել է, օրինակ, Ազգային անվտանգության մարմինների աշխատողի, Փրկարարի, Դատախազության, Քրեակատարողական ծառայողի, Հարկադիր կատարողի, Քննչական կոմիտեի ծառայողի, Ոստիկանության օր, այդպես էլ նպատակահարմար է համարվում, որ սահմանվի նաև Հատուկ քննչական ծառայության ծառայողների մասնագիտական տոն: