Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի և ԱՄՆ դեսպանության միջև կոնկրետ ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել դրանց շարունակականության ապահովմանն ու ընդլայնմանը:
Դեսպան Թրեյսին էլ նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տեղական ինքնակառավարման ամրապնդմանը Հայաստանում։
«Ուրախ էի, որ առիթ ունեցա հանդիպել Ձեզ և վերահաստատել Երևան քաղաքի հետ համագործակցելու ԱՄՆ դեսպանության պատրաստակամությունը»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։
Մարությանն ու Թրեյսին քննարկել են համագործակցության մի շարք ուղղություններ: