Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի կառավարությունների միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրեց, որ ըստ համաձայնագրի՝ Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները, միմյանց պետությունների տարածքում մինչև 30 օր գտնվելու դեպքում, ազատվում են գրանցվելու և հաշվառման կանգնելու պարտավորությունից: Մինչև 30 օր ժամկետով ճամփորդությունների դեպքում քաղաքացիներն ազատվում են նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից: