Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, դրանց պաշարների որոշման, արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգին:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդգծեց, որ նախագիծը բաղկացած է երեք հավելվածից: Նախագծով փորձ է արվում կանոնակարգել Սևանա լճում խեցգետնի և սիգի հաշվառման, որսի կազմակերպման կարգը, որն առաջին անգամ է իրականացվելու: Այս կարգավորմանը զուգահեռ՝ կան նաև այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց նպատակը ոլորտի հստակ կանոնակարգումն է: