Կառավարությունը հաստատեց դատավորների բարեվարքության գնահատման ինստիտուտ ներդնելու նախագիծը, որով հստակեցվել են դատավորների վարքագծի կանոնները և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։
Ըստ նախագծի՝ նախատեսվում է դատավորի վարքագծի կանոններ սահմանել գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագրի ներկայացումը, գույքի փոփոխության դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտաճ նյութերի ներկայացումը, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ գույքի փոփոխությունը հիմնավորվում է օրինական եկամուտներով։