Կառավարության այսօրվա որոշմամբ աճուրդի է դրվում պետական սեփականություն դարձած՝ նախկինում մաքսային կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Կառույցն օտարվում է ներսում եղած ամբողջ գույքի՝ կահույքի և սպասքի հետ։ Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 7,5 մլրդ դրամը։