Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը, որպես ԱՄՆ-ի շահերի պաշտպան, կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն: Իրանի ԱԳ նախարարությունը Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լայթներին է փոխանցել Իսլամական հանրապետության բողոքը՝ Իրանի ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտության դեմ:
Հիշեցնենք, որ բենզինի թանկացման առիթով Իրանում մեկնարկած բողոքի ակցիաներին զուգահեռ՝ Սպիտակ Տունը կիրակի երեկոյան հաղորդագրություն էր հրապարակել՝ պաշտպանելով Իրանի ցուցարարներին: