Իրանում համացանցը միացրել են այն բնակավայրերում, որտեղ ինտերնետից օգտվելը չի նպաստի բենզինի գնի բարձրացման պատճառով մեկնարկած բողոքի ցույցերի շարունակմանը:
Վիճակն այս օրերին համեմատաբար խաղաղ է: Իրանի իշխանությունը վստահ է, որ ցույցերը բորբոքվում են, քանի որ համացանցի միջոցով ուղղորդվում են այլ պետությունների կողմից: Նշվում է նաև, որ դրանց հետևանքով զոհերի թիվն այնքան չէ, որքան ներկայացնում են արևմտյան լրատվամիջոցները:
Ֆրանսիան էլ ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ֆորդոյում ուրանի հարստացման իրանական օբյեկտի դեմ, ինչն էլ երկրում հանգեցրել է սոցիալական խնդիրների: