Իտալիան դարձյալ հեղեղումների տիրապետության ներքո է հայտնվել: Այս անգամ բնական աղետների թիրախում են հայտնվել եվրոպական երկրի հյուսիսային ու կենտրոնական շրջանները: Առատ տեղումներն ուղեկցվել են ուժգին քամիներով: Արհավիրքի պատճառով արգելափակվել են ճանապարհներ, գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ, հեղեղվել են բազմաթիվ տներ: Փրկարարները շարունակում են բնակիչների տարհանման աշխատանքները: