Իսրայելի «Կապույտ և սպիտակ» դաշինքի թեկնածու Բենի Գանցը հայտարարել է, որ չի կարողացել կոալիցիոն կառավարություն ձևավորել՝ հավանական դարձնելով մեկ տարվա ընթացքում խորհրդարանի երրորդ ընտրությունը: Հրեական պետության նախագահը Գանցին կառավարություն ձևավորելու մանդատ էր շնորհել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չէր կարողացել մեծամասնություն ձևավորել խորհրդարանում:
Հիշեցնենք, որ Իսրայելի «Կապույտ և սպիտակ» դաշինքն ու «Լիկուդ» կուսակցությունը սեպտեմբերին կայացած խորհրդարանի ընտրությունների ժամանակ գրեթե հավասար մանդատներ են ձեռք բերել: Նախագահը երկու կուսակցությունների ղեկավարներին հորդորել էր ազգային միասնական կառավարություն ձևավորել, բայց կողմերը չէին կարողացել «կիսել» իշխանությունը: