Վարչապետն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ և հանդես եկել ելույթով՝ «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովրդավարությունը վրեժ լուծելու ցանկություն ունեցողներից պաշտպանելու կարիք կա:
Հայաստանի ղեկավարը խոսել է նաև արցախյան հիմնախնդրի մասին, նշելով, որ այն տարածքային վեճ չէ՝ ինչպես փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ: