Վաղն Անկարայում ամերիկյան ու թուրքական պատվիրակությունների նախանշված հանդիպման օրակարգում կքննարկվի Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի ձեռքբերման վերաբերյալ աղմկահարույց թեման: Առաջիկա քննարկման մասին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ռուսական С-400 զենիթահրթիռային պաշտպանական hամակարգերի ձեռքբերումը թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամ էր առաջացրել հուլիսի կեսերին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ С-400 համակարգերն ամբողջովին կգործարկվեն 2020 թվականի ապրիլին: