Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնում: Այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել է ԵԺԿ մամուլի ծառայությունը:
Քվեարկությունը տեղի է ունեցել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում՝ կուսակցության 24-րդ համագումարի ընթացքում:
Տուսկի օգտին քվեարկել է 491 պատվիրակ, ինչը կազմում է ընդհանուր ձայների 93 տոկոսը, դեմ է քվեարկել 37 պատվիրակ:
Քաղաքական գործիչը ԵԺԿ նախագահի պաշտոնը կստանձնի 2019 թվականի դեկտեմբերի 1-ից՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժոզեֆ Դոյլին:
Հիշեցնենք, որ Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահ էր ընտրվել 2014 թվականին, իսկ երկրորդ ժամկետով վերընտրվել էր 2017 թվականին: