ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից ԱԻՆ փրկարար ծառայությանը, որպես օգնություն, նվիրաբերվել է շուրջ յոթանասուն անուն առաջին անհրաժեշտության հրդեհաշիջման պարզագույն միջոցներ, մարտական հանդերձանք, կենցաղային տեխնիկա, կահույք և տնտեսական ապրանքներ:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանն ԱՄՆ-ն ներկայացնող գործընկերների հետ միասին ուսումնասիրել է գույքն ու տեխնիկան, շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար:
Գեներալ Գաբրիելյանը նշել է, որ նվիրաբերված տեխնիկան կծառայի հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև՝ կնպաստի ծառայության արդյունավետության բարձրացմանը: