Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Ըստ հրամանագրի` 2020 թվականի հունվար ամսին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև՝ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն` 2020 թվականի հունվար ամսին, օրենքով սահմանված ժամկետում, կզորացրվեն պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները: