Արթուր Վանեցյանը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Հրաժարական է ներկայացրել նաև ամբողջ Գործադիր կոմիտեն:
Իտալիայի դեմ խաղից հետո, որն ավարտվել էր մեր թիմի ջախջախիչ՝ 1:9 hաշվով պարտությամբ, գործկոմի նիստին Վանեցյանն առաջարկել է ընդունել իր հրաժարականը, և գործադիր կոմիտեն այն ընդունել է:
Վանեցյանը հայտարարել է, որ իր վրա է վերցնում խոշոր հաշվով պարտության պատասխանատվությունը:
Դեկտեմբերի 23-ին ընտրվելու է նոր գործադիր կոմիտե և ֆեդերացիայի նոր նախագահ: Վանեցյանը հայտնել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը գործկոմի անդամի և ՀՖՖ նախագահի պաշտոններում: