UEFA-ն ներկայացրել է ազգային հավաքականների ֆուտբոլիստների վիճակագրությունը Եվրո-2020-ի ընտրական փուլում: FedEx Performance Zone-ի տվյալներով՝ ընտրվել են լավագույն խաղացողները:
Հայաստանի հավաքականի կազմում Եվրո-2020-ի ընտրական փուլի լավագույն խաղացող է ճանաչվել դարպասապահ Արամ Հայրապետյանը, որը 747 միավոր է ստացել: Հայրապետյանն անցկացրած 10 խաղում 45 սեյվ է կատարել, յուրաքանչյուր խաղում միջինը՝ 4,5 սեյվ, փոխանցումների ճշգրտությունը կազմել է 59%: Անցկացրած խաղերում «Ուրարտուի» դարպասապահը 25 գոլ է բաց թողել, մեկ անգալ էլ զգուշացվել է դեղին քարտով:
Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ լավագույն ֆուտբոլիստը թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Տիգրան Բարսեղյանը:
Ընդհանուր ցանկում Հայրապետյանը 133-րդ հորիզոնականում է, Մխիթարյանը 206-րդն է, Բարսեղյանը՝ 258-րդը: