ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Միլանի հայկական եկեղեցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերին»:
«Հանդիպումը տեղի ունեցավ եկեղեցում: Ինչպես գիտեք՝ մուտքն ազատ է բոլորի համար: Իհարկե, նման հանդիպումների ժամանակ պետք է, և իրականացվե՛լ են անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ, սակայն, միևնույն ժամանակ, անձնագրերի, փաստաթղթերի ստուգում չի եղել: Այդ առումով յուրաքանչյուր մարդ կարող է մուտք գործել եկեղեցի: Տվյալ անձնավորությունը հնարավորինս բարձր փորձում էր հարցը հնչեցնել: Վարչապետը հնարավորություն ընձեռեց հարց հնչեցնել, ինչին հանգամանալից, մանրամասն պատասխանեց: Ես չէի գնահատի այդ հարցուպատասխանը՝ որպես միջադեպ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վլադիմիր Կարապետյանը: