Կառավարության որոշմամբ՝ 1988-92 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատվել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը: Նախագծի ընդունման արդյունքում կլուծվի 112 ընտանիքի՝ 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրը: