SpaceX ընկերությանը պատկանող Starship Mk1 տիեզերանավի փորձնական նախատիպը պայթել է ԱՄՆ Թեքսաս նահանգում՝ փորձարկման ժամանակ: Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ SpaceX ընկերությունը հայտնել է, որ փորձարկման նպատակը համակարգերում ճնշումն առավելագույնի հասցնելն էր, հետևաբար՝ այդպիսի արդյունքը միանգամայն անակնկալ չի եղել:
ԻԼոն Մասկի ընկերությունը ծրագրել է դեկտեմբերին իրականացնել Starship հրթիռների փորձնական թռիչքը 20 կմ բարձրության վրա: