Կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից մոտ 10 միլիոն դրամ հատկացնել ԱԳՆ-ին, որով սիրիահայերը կազատվեն օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքի վճարումից:
ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակությանհամար օտարերկրյա պետությունում ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որը սպառնում է նրանց կյանքին կամ առողջությանը: