Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ ՏՄՊՊՀ-ն կազմակերպել է «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողով, որին մասնակցում են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամները։
Ռուս գործընկերները հենց առաջին ձեռքից՝ գործարարներից են տեղեկանալու, թե ինչ խնդիրներ են ունենում ԵԱՏՄ շուկա արտահանման ընթացքում։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ այժմ քննարկվում է ԵԱՏՄ տարածքում ռոումինգը չեղյալ հայտարարելու հարցը։ Ռուս պաշտոնյաներն անդրադարձել են նաև Վերին Լարսով միասնական եվրասիական շուկա արտահանումներին ու դրանց լուծման հարցերին։