ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը դատական հայց է ներկայացրել կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի դեմ: Այդ մասին լրագրողներին ասաց Տիգրան Ավինյանը:
«Ինձ ասացին առավոտյան, որ պարոն Էլոյանը դիմել է դատարան: Կոնկրետ չգիտեմ, թե դա ինչպես է հիմնավորվում, ենթադրում եմ` զրպարտության հետ կապված»,- նշեց նա:
Հիշեցնենք, նոյեմբերի սկզբին կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, թե Ավետիք Էլոյանը ներգրավված է «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ: